Հրապարակման էթիկա
‘‘Etchmiadzin’’ Journal of Theology and Religious Studies Էթիկայի կանոններ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանու ներքո հրապարակվող ‘‘Etchmiadzin’’ Journal of Theology and Religious Studies հանդեսի խմբագրությունն ապահովում է հանդեսի գիտական որակը: Ներքոշարադրյալի հիմքում ընկած է Committee on Publication Ethics-ի և Revue du droit des religions հրատարակչական էթիկային վերաբերող չափորոշիչները:
Խմբագրության պարտավորությունները
Խմբագրությունը պարտավորվում է առաջարկվող հոդվածները ներկայացնել անաչառ գնահատման ընթացակարգի:
Խմբագրության կողմից իրականացված նախնական ստուգումից հետո՝ համոզվելու համար, որ առաջարկները համապատասխանում են խմբագրության որդեգրած հրատարակչական քաղաքականությանը, առաջարկվող հոդվածը ենթարկվում «փակ» գրախոսման՝ երաշխավորելով գրախոսման գործընթացի երկկողմանի գաղտնիությունը:
Հանդեսի խմբագրությունը, ելնելով իր հրատարակչական քաղաքականությունից, հանդեսում հրապարակվելու համար ընդունելի է համարում միայն այն հոդվածը, որը գրված է գիտական բարեվարքության կանոնների պահպանմամբ: Բացի այդ, հանդեսի համար անընդունելի է այնպիսի հոդվածը, որում թեև պահպանված է գիտական բարեվարքությունը, սակայն նսեմացվում է Հայ Առաքելական Ս․ Եկեղեցու կամ որևէ այլ եկեղեցու կամ ավանդական կրոնի վարդապետությունը:
Այն հոդվածը, որը չի համապատասխանում հանդեսի վերոնշյալ հրատարակչական քաղաքականությանը, կարող է մերժվել խմբագրության կողմից՝ առանց հոդվածագրին որևէ բացատրություն տալու։
Խմբագրությանը ներկայացրած հոդվածի վերաբերյալ տեղեկատվությունը, մինչև հրապարակվելը հասանելի է միայն խմբագրակազմին և գրախոսին:
Որևէ հոդվածի հրապարակման մասին որոշումը կայացվում է հանդեսի բոլոր պահանջները բավարարելու պարագային։ Հաշվի է առնվելու զրպարտության, հեղինակային իրավունքի խախտման և գրագողության իրավական պահանջները։ Խմբագրությունն իրավունք ունի հոդվածներն ուսումնասիրել գրագողությունը հայտնաբերող ծրագրային ապահովման միջոցով, որոնց արդյունքներն ուսումնասիրվում են անաչառ քննադատությամբ: Այլ աղբյուրներից ուղիղ ընդարձակ մեջբերումների (պետք է կազմեն հոդվածի տեքստի շուրջ 15%-ը) դեպքում՝ առանց համապատասխան հղումների, հոդվածը կարող է մերժվել։
Հոդվածի հրապարակման մասին որոշումն ընդունվում է գլխավոր խմբագրի կողմից՝ գրախոսության և հոդվածի առանձին հետազոտության հիման վրա՝ ի հարկի նաև խմբագրական խորհրդի հետ խորհրդակցելուց հետո:
Խմբագրության մերժած հոդվածները հեղինակների կողմից վիճարկման ենթակա չեն, քանի դեռ հոդվածը չի համապատասխանեցվում խմբագրության վերնշյալ և ստորև ներկայացվող չափորոշիչներին։
Հոդվածի ընդունման կամ մերժման մասին պատասխանը տրվում է 60 աշխատանքային օրվա ընթացքում:
Հեղինակների պարտավորություն
Հոդվածագիրը պետք է խմբագրությանն առաջարկի նախկինում չհրապարակված նյութ, որը խմբագրության կողմից հրապարակելու որոշումից հետո հեղինակը չպետք է ներկայացնի որևէ այլ հանդեսի: Հոդվածագիրը երաշխավորում է, որ իր տեքստում որևէ տեսակի գրագողություն չկա։ Թեև հանդեսի խմբագրությունն ամեն ջանք գործադրելու է հրապարակվող որևէ հոդվածի գիտական բարեվարքությունն ու որակը պահելու համար, այնուամենայնիվ պատասխանատվություն չի կրում հրապարակվող հոդվածում ներառված նյութերի (բնագիր, լուսանկար, գծանկար, աղյուսակ, և այլն) հեղինակային իրավունքների ու արտահայտված մտքերի/տեսակետների համար, որոնց պատասխանատվությունը կրում է հոդվածի հեղինակը։
Երբ որևէ հոդված հրապարակվում է համահեղինակությամբ, ապա այն հեղինակը, ով կապ է հաստատել հանդեսի խմբագրության հետ, վստահեցնում է, որ հոդվածի բոլոր համահեղինակներն իրենց համաձայնությունն են տվել հոդվածը ներկայացնել հրապարակման:
Հեղինակներից պահանջվում է, որ որևէ հոդված ներկայացնելիս հոդվածը պետք է համապատասխանեցնեն հանդեսի խմբագրության կողմից հոդվածագրերին առաջադրված տեխնիկական չփաորոշիչների ուղեցույցին:
Հեղինակները պետք է բացահայտեն շահերի ցանկացած հնարավոր բախում, մասնագիտական կամ ֆինանսական, որը կարող է ազդել իրենց հրապարակման նախագծի վրա: Այն հետազոտությունները, որոնք կատարվել են հատուկ ֆինանսավորմամբ, համապատասխան տեղում հեղինակի կողմից պետք է նշվի ֆինանսավորող կազմակերպության անունը։
Գրախոսների պարտավորությունները
Հոդվածների գրախոսության կազմակերպական աշխատանքներն իրականացնում է խմբագրակազմը։
Ընդունելով որևէ հոդվածի գրախոսման առաջարկ՝ գրախոսները հաստատում են, որ ունեն անհրաժեշտ հմտություններ դրա համար:
Հոդվածի գրախոսության առաջարկն ընդունելուց հետո, գրախոսն իր կարծիքը հայտնելիս պետք է պահպանի նախապես խմբագրության հետ պայմանավորված ժամկետները: Իսկ եթե նրանք չի կարողանալու ժամանակին տրամադրել իր կարծիքը, ապա պետք է անհապաղ տեղեկացնի հանդեսի խմբագրակազմին:
Գրախոսները երաշխավորում են իրենց վստահված հոդվածի գաղտնիությունը՝ այն կամ դրա տարրերը չօգտագործելով այլ համատեքստում նախքան հոդվածի հրապարակումը։
Գրախոսն անաչառ հայտնում է ցանկացած հնարավոր շահերի բախման մասին:
Գրախոսության մեջ, որքան հնարավոր է, նշվում են որևէ փոխառություն այլ հետազոտական աշխատանքից, որի ծագումը չի նշվում, անկախ նրանից, թե այս աշխատանքը հրատարակված է, թե չհրատարակված:
Գրախոսությունն իրականացվում է անաչառ: Տրվում է հստակ, հիմնավորված և հարգալից կարծիք հոդվածի մասին, որի նպատակն է հոդվածի բարելավումը։
Գրախոսություններն արվում են հանդեսի խմբագրության կողմից տրամադրված հատուկ ձևի վրա:
Գրախոսի աշխատանքը չի վճարվում։