Հոդվածների կառուցվածքն ու չափորոշիչները

Յօդուածների ընդունման ընթացակարգը

Խմբագրութեանը ներկայացուող նիւթերը պէտք է՝

  • համապատասխանեն ամսագրի ձևաչափին և ուղղուածութեանը (կրօնագիտութիւն կամ հայագիտութիւն),
  • ապահովեն գրական և գիտական պատշաճ շարադրանք,
  • երբևէ (որևէ տեսքով) հրապարակուած չլինեն,
  • ունենան կառուցուածք՝ ըստ բաժինների և ենթաբաժինների (ներածութիւն/մուտք, հիմնական շարադրանք, եզրակացութիւն/ամփոփում),
  • ապահովեն գիտական որոշ նորոյթի առկայութիւն կամ անդրադարձ օրախնդիր հարցերի,
  • ունենան հայերէն, անգլերէն և ռուսերէն ամփոփումներ, ուր նշուած կլինեն հեղինակի անուն-ազգանունը, յօդուածի վերնագիրը (նուազագոյնը 150 բառ՝ 300-ը չգերազանցող) և գրականութեան ցանկ,
  • գիտական կոչում չունեցող հեղինակները, յօդուածին կից պէտք է ներկայացնեն երաշխաւորագիր (գիտական ղեկավարից կամ հաստատութիւնից)։
  • Լեզուի պատմութեանը, հին և միջնադարեան հեղինակներին, Արևմտահայ գրողներին վերաբերող յօդուածների մէջբերումները պէտք է ներկայացուեն համապատասխան ուղղագրութեամբ, ըստ յղուող աղբիւրների։

 

Համակարգչային պահանջներ.

  • Շարուածքը՝ Word (doc, .docx) ձևաչափով,
  • Ծանումն՝ Unicode
  • Տառատեսակը Sylfaen,
  • Տառաչափը՝ 12 կէտ (տողատակն ու ամփոփումները՝ 10 կէտ),
  • Տողերի միջակայքը՝ 1.5
  • Թուղթը՝ A4,
  • Լուսանցք բոլոր կողմերից՝ 2 սմ,
  • Նիւթի ծաւալը՝ մինչեւ 20 էջ (կամ առաւելագոյնը 36000 նիշ):
  • Նիւթը չի կարելի տողադարձել։
  • Յղումները պէտք է ունենան հետևեալ տեսքը՝ Հեղինակի անունը՝ յապաւուած, ազգանունը (թաւ-Bold), աշխատութեան վերնագիրը, հատորը, եթէ կայ, հրատարակութեան վայրը, տարին, էջը․ օրինակ՝ Հր․ Աճառեան, Հայոց անձնանունների բառարան, հտ․ Ա․, Երևան, 1942, էջ VII:
  • Հռոմէական թուանշանների փոխարէն պէտք կիրառուեն հայկականները․ օրինակ՝ XIV դար-ԺԴ․ դար։
  • Նկարները՝ գծանկարները, սև-սպիտակ և գունաւոր լուսանկարները ներկայացնել յօդուածից առանձին` շատ լինելու դէպքում՝ որպէս յաջորդական միաւորներ (նկ. /աղ. 1, 2, 3...)` ոչ պակաս քան` 300 կէտ 2.5 սմ2 մէջ (DPI) խտութեամբ: Նկարներին կցել «Նկարների ցանկ»՝ իւրաքանչիւրի բացատրութեամբ և նկարի աղբիւրի յղմամբ։