Հոդվածների կառուցվածքն ու չափորոշիչները

Հոդվածների ընդունման ընթացակարգը

Խմբագրությանը ներկայացվող նյութերը պետք է՝

  • համապատասխանեն ամսագրի ձևաչափին և ուղղվածությանը (կրոնագիտություն կամ հայագիտություն),
  • ապահովեն գրական և գիտական պատշաճ շարադրանք,
  • երբևէ (որևէ տեսքով) հրապարակված չլինեն,
  • ունենան կառուցվածք՝ ըստ բաժինների և ենթաբաժինների (ներածություն/մուտք, հիմնական շարադրանք, եզրակացություն/ամփոփում),
  • ապահովեն գիտական որոշ նորույթի առկայություն կամ անդրադարձ օրախնդիր հարցերի,
  • ունենան հայերեն, անգլերեն և ռուսերեն ամփոփումներ, ուր նշված կլինեն հեղինակի անուն-ազգանունը, հոդվածի վերնագիրը (նվազագույնը 150 բառ՝ 300-ը չգերազանցող) և գրականության ցանկ,
  • գիտական կոչում չունեցող հեղինակները, հոդվածին կից պէտք է ներկայացնեն երաշխավորագիր (գիտական ղեկավարից կամ հաստատությունից)։
  • Լեզվի պատմությանը, հին և միջնադարյան հեղինակներին, Արևմտահայ գրողներին վերաբերող հոդվածների մեջբերումները պէտք է ներկայացվեն համապատասխան ուղղագրությամբ, ըստ հղվող աղբյուրների։

 

Համակարգչային պահանջներ.

  • Շարվածքը՝ Word (․doc, .docx) ձևաչափով,
  • Ծանումն՝ Unicode
  • Տառատեսակը Sylfaen,
  • Տառաչափը՝ 12 կետ (տողատակն ու ամփոփումները՝ 10 կետ),
  • Տողերի միջակայքը՝ 1.5
  • Թուղթը՝ A4,
  • Լուսանցք բոլոր կողմերից՝ 2 սմ,
  • Նյութի ծավալը՝ մինչև 20 էջ (կամ առավելագույնը 36000 նիշ):
  • Նյութը չի կարելի տողադարձել։
  • Հղումները պետք է ունենան հետևյալ տեսքը՝ Հեղինակի անունը՝ հապավված, ազգանունը (թավ-Bold), աշխատության վերնագիրը, հատորը, եթե կայ, հրատարակության վայրը, տարին, էջը․ օրինակ՝ Հր․ Աճառեան, Հայոց անձնանունների բառարան, հտ․ Ա․, Երևան, 1942, էջ VII:
  • Հռոմեական թվանշանների փոխարեն պետք է կիրառվեն հայկականները․ օրինակ՝ XIV դար-ԺԴ․ դար։
  • Նկարները՝ գծանկարները, սև-սպիտակ և գունավոր լուսանկարները ներկայացնել հոդվածից առանձին` շատ լինելու դէպքում՝ որպես հաջորդական միավորներ (նկ. /աղ. 1, 2, 3...)` ոչ պակաս քան` 300 կետ 2.5 սմ2 մեջ (DPI) խտությամբ: Նկարներին կցել «Նկարների ցանկ»՝ յուրաքանչյուրի բացատրությամբ և նկարի աղբյուրի հղմամբ։