Հրապարակման էթիկա

Հրապարակման բարևարքություն.

«Էջմիածին» կրոնագիտական և հայագիտական ամսագրի խմբագրությունն առաջնորդվում է գիտական աշխատանքների հեղինակային իրավունքի պահպանման ՀՀ և միջազգային ընդունուած չափանիշներով։
Թեև ամսագրի խմբագրությունն ամեն ջանք գործադրում է գիտական բարևարքությունն ու որակը պահելու համար, այնուամենայնիվ պատասխանատվություն չի կրում հրապարակվող նյութերի (բնագիր, լուսանկար, գծանկար, աղյուսակ, և այլն) իրավունքների ու արտահայտված մտքերի/տեսակետների համար, որոնց պատասխանատվությունը կրում են հոդվածների հեղինակները:
Խրախուսվում են այն հոդվածները, որոնք պահում են գիտական բարևարքության կանոնները՝ հղելով հրատարակված և չհրատարակվւած տեղեկույթի աղբյուրները:
հոդվածի ընդունման կամ մերժման մասին պատասխանը տրվում է 60 օրվա ընթացքում:
Ընդունվում են միայն պահանջներն ու չափանիշերը բավարարող հոդվածները:
Հոդվածների գրախոսումն իրականացվում է բաց կամ փակ եղանակով:

Բաց հասանելիություն

«Էջմիածին» կրոնագիտական և հայագիտական ամսագրի խմբագրությունն առաջնորդվում է գրախոսվող գիտական ամսագրերի հոդվածների անխոչընդոտ մատչելիությունը և բաց հասանելիությունը համացանցի միջոցով ապահովելու քաղաքականութեամբ: Բաց հասանելիությունը մեծապէս նպաստում է հրապարակումների տարածմանը, ինչպէս նաև բարձրացնում է հեղինակների ճանաչելիությունը: Ամսագիրը գրախոսվող՝ բաց հասանելիությամբ պարբերական է:

 

Գրախոսություն

Գրախոսությունները պետք է լինեն տպված և ստորագրված:
Հրապարակման մասին որոշումը կայացվում է ամսագրի բոլոր պահանջները բավարարելու, ինչպէս նաև դրական կարծիքի (գրախոսության) առկայության պարագայում։
Հոդվածի տպագրությունից առաջ հեղինակը ծանոթանում է խմբագրված բնագրին (անձամբ այցելելով խմբագրություն կամ ընթերցելով հոդվածի pdf տարբերակը) և տալիս է իր համաձայնությունը՝ լրացնելով համապատասխան հավաստագիրը: